Շնչառական համակարգ
Բրոնխային ասթմա. ախտանիշներն ու բուժումը

Բրոնխային ասթման կրկնվող ընթացքով քրոնիկական հիվանդություն է, որի դեպքում առավելապես ախտահարվում են շնչուղիները: Հիմնական ախտանիշներն են շնչահեղձությունը կամ ասթմատիկ վիճակը, որն առաջանում է բրոնխների հարթ մկանունքի սպազմի, բարձրացած արտազատման և բրոնխների լորձաթաղանթի այտուցի արդյունքում:
Տարբերում են բրոնխային ասթմայի երկու ձև..
- Ատոպիկ բրոնխային ասթմա, որի զարգացման մեջ առաջատար դերը ժառանգական նախահակվածությանն է:
- Ինֆեկցիոն-ալերգիկ բրոնխային ասթմա, որի զարգացման մեջ կարևոր դեր ունեն ինֆեկցիոն և ոչ ինֆեկցիոն ալերգենները:
Բրոնխային ասթմայի զարգացման երկու փուլգոյություն ունի.
- Բրոնխային ասթմայի նախաասթենիկ փուլ: Այս փուլում բրոնխա-թոքային հիվանդությունն է (սուր բրոնխիտ, քրոնիկական բրոնխիտ, քրոնիկական-օբստրուկտիվ բրոնխիտ կամ քրոնիկական թոքաբորբ):
- Կլինիկորեն դրսևորվող բրոնխային ասթմա: Այս փուլն սկսվում է շնչահեղձության առաջին նոպայից հետո կամ ասթմատիկ ստատուսի առաջացման դեպքում:
Ըստ ծանրության` բրոնխային ասթման բաժանվում է երեք աստիճանի.
- Թեթև ընթացք: Բրոնխային ասթմայի սրացում նկատվում է տարին 2-3 անգամ, նոպաները կասեցվում են բրոնխոլիտիկ պատրաստուկների ընդունմամբ:
- Միջին ընթացք: Շնչահեղձության նոպաները կամ ասթմատիկ ստատուսներն առաջանում են տարին 3-4 անգամ, շնչարգելության նոպաներն ավելի երկարատև են և նույնպես կասեցվում են բրոնխոլիտիկ պատրաստուկներով:
- Ծանր ընթացք: Սրացումներն ավելի հաճախակի և երկարատև են, նոպաները կասեցվում են ներարկումներով:
Բրոնխային ասթմայի ախտանիշները
Բրոնխային ասթմայի դեպքում հիմնական ախտանիշներն են պարբերաբար կրկնվող շնչահեղձության նոպաները, արտաշնչման ժամանակ դժվար շնչառությունը: Դրա հետ մեկտեղ, բրոնխային ասթմայով պացիենտներին անհանգստացնում է շնչարգելությունը և հազը, որը կարող է ինչպես չոր, այնպես էլ թաց լինել:
Բրոնխային ասթմայի բուժումը
Բուժման ռազմավարությունը պայմանավորված է հիվանդության ընթացքի ծանր աստիճանով:
Բրոնխային ասթմայի թեթև աստիճանի դեպքում բուժումը ներառում է դեղերի կանխարգելիչ ընդունում, ինչպիսիք են B2-ագոնիստները, կրոմոգլիկատը, նեդոկրոմիլը և հակախոլինէներգետիկ պատրաստուկները:
Միջին ծանրության դեպքում բուժումը ներառում է հակաբորբոքային պատրաստուկների կիրառում, ինհալացիոն կորտիկոստերոիդներ, նատրիումի կրոմոգլիկատ, նեդոկրոմիլ, երկարատև ազդեցության բրոնխոդիլատատորներ և այլն:
Բրոնխային ասթմայի ծանր ընթացքի դեպքում բուժման մեջ կիրառում են մեծ չափաքանակներով ինհալացիոն կորտիկոստերոիդների ընդունում (800-2000 մկգ բեկլոմետազոն դիպրոպիոնատ), բրոնխոդիլատատորներ, կարճ ազդեցության B2 ագոնիստներ: Ամենածանր դեպքերում բրոնխային ասթմայի բուժման համար նշանակվում են հորմոնային պատրաստուկներ:

Կարդացեք նաև

Ի՞նչ ԱՇՖ (արտաքին շնչառության ֆունկցիա) հետազոտությունը։
ԱՇՖ-հետազոտությամբ որոշվում է արտաքին շնչառության վենտիլիացիոն գործունեությունը...


Կրծքավանդակի օրգանների ԿՏ-ն իրականացվում է տարբեր հիվանդությունների ախտորոշման նպատակով /սրտի, թոքերի, կերակրափողի, լիմֆատիկ հանգույցների հիվանդություններ, բորբոքային խնդիրներ...


Շնչառական անբավարարությունը զարգանում է, երբ ինչ-որ պատճառով օրգանիզմը չի ստանում բավարար քանակի թթվածին...


Շնչառական քրոնիկ անբավարարությունը /ՔՇԱ/ շնչառական համակարգի կողմից արյան գազային նորմալ հավասարակշռության ապահովման անկարողությունն է...


Թոքերի ինտերստիցիալ հիվանդությունները (ԹԻՀ) հայտնի են նաև որպես թոքերի դիֆուզ պարենխիմատոզ հիվանդություններ: Դրանք հետևանք են ալվեոլների ախտահարման և առաջացնում են տարածված բորբոքում և պնևմոֆիբրոզ...


Պլևրիտը թոքերի պլևրալ թաղանթների բորբոքումն է, որն առաջանում է պարիետալ և վիսցերալ թաղանթների հյուսվածքում և հաճախ բարդանում հեղուկի կուտակմամբ...


Որքա՞ն հաճախ է ֆիզիոթերապիան կիրառվում թոքաբանության ոլորտում:
Ֆիզիթերապիան թոքաբանության ոլորտում կիրառվում է այնքան հաճախ, որքան մյուս ոլորտներում...


Թոքերի հիվանդությունը պետք է չխոչընդոտի ինքնաթիռով ճամփորդելուն։ Եթե Դուք արձակուրդ եք պլանավորում, գործնական ուղևորություն կամ այց հարազատներին և ընկերներին, կարևոր է ճիշտ նախապատրաստվել...


Սպիրոմետրիան հետազոտություն է, որը որոշում է, թե որքանով են առողջ Ձեր թոքերը, ինչպես նաև կիրառվում է թոքերի հիվանդությունների ախտորոշման և վերահսկման համար։ Հետազոտության ժամանակ...


Թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդությունը բորբոքային հիվանդություն է, որը դժվարացնում է թոքերից օդի դուրս գալը: Ախտանշաններն ներառում են դժվարացած շնչառություն, հազ, խորխարտադրություն և հևոց...


Արտաքին շնչառության գործառույթի ստուգումը թոքերի օդահարման գործառույթի հետազոտումն է՝ տարբեր շնչական մանևրների ժամանակ գրաֆիկական գրանցման օգնությամբ և համակարգչով ստացված տվյալների հետագա մշակմամբ...


Սպիրոգրաֆիան արտաքին շնչառական ֆունկցիայի հետազոտություն է, որի միջոցով գնահատվում են թոքերի ծավալը՝ տարողությունը, շնչուղիների էլաստիկ հատկությունները և անցանելիությունը՝ արագացված...


Բրոնխիալ ասթման (ԲԱ) ստորին շնչառական ուղիների բարձր ռեակտիվությունն է տարբեր ազդակների նկատմամբ՝ շնչառության դժվարության Էպիզոդիկ և վերադարձելի օբստրուկտիվ նոպաներով, որոնք կարող են լինել թեթև...


Էնդոսկոպիկ եղանակները լայնորեն կիրառվում են շնչուղիների հիվանդությունների ախտորոշման ժամանակ։ Կոկորդը էնդոսկոպով զննելիս հաջողվում է ստանալ ճշգրիտ և բարձր տեղեկատվությամբ արդյունքներ...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն